Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Բայց ես ո՞նց կարող եմ երջանիկ լինել, երբ շուրջս դժգոհություն է ու թշվառություն»

«Բայց ես ո՞նց կարող եմ երջանիկ լինել, երբ շուրջս դժգոհություն է ու թշվառություն»
12.05.2014 | 15:49

Շուտով լույս կտեսնի արձակագիր Լևոն ՋԱՎԱԽՅԱՆԻ «Վերնիսաժ» գրքի երկրորդ` լրամշակված հրատարակությունը: Նոր գրքում տեղ են գտել գրողի «Я раб, я трус, я Левон Джавахян», «Կյանքը միզուղիով», «Պատերազմ», «Մրցանակ», «Խաչագողերի նրբանցք» պատմվածքները: Շապիկի ձևավորումը Արտակ Բաղդասարյանինն է: Արձակագիրը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ հրատարակությունը, որ լույս էր տեսել 2013-ի տարեվերջին, սպառվել է: «Վերնսիաժը» վաճառվում է «Նոյյան տապան» և «Բուկինիստ» գրախանութներում, կարելի է ձեռք բերել նաև Վերնիսաժից` անձամբ հեղինակից:

Պատմաբան, պրոֆեսոր Ալբերտ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ բնորոշմամբ` Լևոն Ջավախյանը հետաքրքիր գրող է. «Ոչ քաղաքային, ոչ գյուղական, գրում է առանց սյուժեի, ստեղծագործական, միայն իր ինտուիցիային տրվելով: Կեցության ամենատարբեր շերտեր, մակարդակներ, հարթակներ փորձում է միացնել իրար, ստեղծում է տարասեռ պատումային միջավայր, որտեղ ամեն ինչ կարծես թե գտնվում է սահքի մեջ, ինչպես Վերնիսաժում. ապրանքը փոխվում է կնոջ, կինը` ապրանքի, ապրանքը փոխվում է խաչի, փոխվում է արծաթի, խոսքի, հավատի, մարդկության, դավաճանության: Սա մեր ամբողջ համակեցական միջավայրն է, որ գրողը կարողանում է բարձրացնել»: Ալբերտ Ստեփանյանը նկատեց նաև, որ գրողը ցույց չի տալիս ու չի էլ ուզում ցույց տալ, որ ինքն այդ աստիճանի կարդացած է, քաղաքակիրթ՝ նշելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նրա լեզվական արտահոսքի վրա` ամենակեղտոտ հայերենից մինչև ամենաբարձր փիլիսոփայական լեզուն:
«Վերնսիաժը» հենց Վերնիսաժն է, մեր քաղաքի անցյալն ու ներկան, մեր կողքին ապրող մարդիկ, ծանոթ, հայտնի անուններ:
Գրողը «Վերնսիաժում» իր կյանքն է պատմում` գեղարվեստական վարպետությամբ, անսովոր անկեղծությամբ ու հումորով: «Ես կյանքի գրող եմ»,- ասում է Լ. Ջավախյանը: «Ո՞վ է տեսել երջանիկ գրող» հարցին նա իր պատասխանն ունի. «Բայց ես ո՞նց կարող եմ երջանիկ լինել, երբ շուրջս դժգոհություն է ու թշվառություն: Ես ոսկու շուկայում արծաթ եմ վաճառում, որտեղ շուրջս բոլորն են ոսկի վաճառում: Այստեղ թշվառությունը ոսկեղենիկ է...»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ